ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Mezzo-ն շնորհավորում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին հոբելյանի առթիվ

Mezzo-ն շնորհավորում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին հոբելյանի առթիվ
23.01.2021 | 14:14

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 15-ամյա հոբելյանի առթիվ հեղինակավոր Mezzo TV-ն պատրաստել է շնորհավորական տեսանյութ։ Mezzo-ն շեշտում է, որ նվագախմբի 15 տարիները լի են եղել քրտնաջան աշխատանքով և ձեռքբերումներով, կայուն գործընկերությամբ, մեծ ծրագրերով և համերգային շրջագայություններով, համարձակ ձեռնարկներով և նորամուծություններով։


Նշենք, որ դասական երաժշտության ամենահայտնի հարթակներից մեկի՝ Mezzo-ի եթերում բազմիցս հեռարձակվել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարումները։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը 15-ամյակը կնշի հունվարի 25-ին։
Նվագախմբին նվիրված Mezzo-ի տեսանյութը կարող եք դիտել հետևյալ հղմամբ:

Դիտվել է՝ 3894

Մեկնաբանություններ